Աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ՀԸԳՀ-ի մշտադիտարկման իրականացման գործում

Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ

europe-flag

Քաղաքացիական հասարակության փորձագետների կողմից ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանն ուղղված հայտերի ընդունման հրավեր

Քաղաքացիական հասարակության փորձագետների կողմից ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանն ուղղված հայտերի ընդունման հրավեր

Օր և ժամ

GOPA-PACE-ն հայտարարում է Քաղաքացիական հասարակության անհատ փորձագետների կողմից ՀԸԳՀ-ի իրականացման առաջընթացը մշտադիտարկելու հայտերի ընդունում, մասնավորապես.

• դիտարկել ՀԸԳՀ-ի շրջանակներում իրականացվող կոնկրետ ոլորտներում փոփոխությունների ազդեցությունը և արդյունավետությունը

• բացահայտել այն հնարավորությունները, որոնք ՀԸԳՀ-ն ընձեռում է իր շրջանակներում որոշակի ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար.

• կարծիքներ և խորհրդատվություն տրամադրել ՀԸԳՀ-ի իրականացմանն առնչվող կոնկրետ հարցերի վերաբերյալ:

Ընտրված Քաղաքացիական հասարակության փորձագետը ծառայություններ կտրամադրի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ-ի իրականացմանը, մշտադիտարկմանը և հաղորդակցությանը ENI/2023/442-873» տեխնիկական աջակցության ծրագրին, 4 ամսով՝ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի փետրվարը ներառյալ։

Հայտարարության հետ կապված բոլոր փաստաթղթերը կարելի է գտնել նշված հղումով։

2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին հետաքրքրված դիմորդների համար կկազմակերպվի առցանց տեղեկատվական հանդիպում։ Առցանց տեղեկատվական հանդիպմանը գրանցվելու համար, խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] և/կամ [email protected] էլ․հասցեներին

Դիմումի բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկվեն էլեկտրոնային եղանակով, միայն, հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], առարկայական դաշտում նշելով՝ 2024/CEPA-CIVIL SOCIETY EXPERT-MONITORING/01։  Մեկ այլ էլ. փոստին ուղարկած դիմումները չեն քննարկվելու:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ը, մինչև ժ․ 23:59 (Կենտրոնական եվրոպական ժամանակով):