Կարողությունների զարգացման դասընթաց՝ Արմավիրի ՔՀԿ-ների համար

Օր և ժամ
Ծրագրի 3-րդ բաղադրիչի թիմը, որն աշխատում է քաղաքացիական հասարակության հետ, 2025 թ․ փետրվարի 12-13-ին Արմավիրի մարզում անցկացրել է տեղի ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը նվիրված դասընթաց։
Հաշվի առնելով 2023 թ․ քաղաքացիական հասարակության քարտեզագրման արդյունքում մարզային ՔՀԿ-ների շրջանում վեր հանված խնդիրները՝ փորձագետների թիմն անդրադարձել է այդ համատեքստում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման գործում փոփոխությունների տեսությանն ու արդյունավետ հաղորդակցությանը։
Փորձագետների թիմը դասընթացի մասնակիցներին տրամադրել է համաձայնագրի իրականացման հետ կապված նյութեր՝ տեղական ինքնակառավարման և տեղական զարգացման վերաբերյալ՝ կոչ անելով ներկաներին բարձրաձայնել համայնքային այնպիսի առանձնահատուկ խնդիրներ, որոնք առնչվում են համաձայնագրի համապատասխան հոդվածներին։
Փորձագետներն անդրադարձել են նաև համաձայնագրի դրույթների տեղայնացման կարևորությունը՝ համայնքների կարիքներին համապատասխան և առաջարկել դիտարկել համաձայնագրի իրականացման հետագա մոնիթորինգի աշխատանքներում ներգրավվելու հնարավորությունը՝ գնահատելով դրա ազդեցությունը տեղական համայնքների վրա։