Երևանում անցկացվել է «Սոցիալական ոլորտի բարեփոխումներն ու ՀԸԳՀ-ի իրականացումը Հայաստանում» թեմայով փորձագիտական քննարկում

Օր և ժամ
Եվրոպական միության կողմից աջակցվող և GOPA-PACE կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀԸԳՀ-ի իրականացմանը, մշտադիտարկմանն ու հաղորդակցմանը» ծրագրի շրջանակում ապրիլի 8-ին Երևանում անցկացվել է «Սոցիալական ոլորտի բարեփոխումներն ու ՀԸԳՀ-ի իրականացումը Հայաստանում» թեմայով փորձագիտական կլոր սեղան-քննարկում։
Քննարկումը համախմբել էր ՀՀ կառավարության, ԵՄ պատվիրակության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ փորձագետների։
Միջոցառման նպատակն էր քննարկել աշխատանքային և սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացման առաջընթացը, մարտահրավերները և հնարավորությունները՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։
Կլոր սեղան-քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝ աշխատանքային տեսչության բարեփոխմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցության ձևավորմանը։
Միջոցառման մասնակիցները քննարկել են նոր գործընկերային հնարավորություններ՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգի առաջմղման նպատակով՝ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում։