Հերթական փորձագիտական քննարկումը՝ նվիրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը
Օր և ժամ
Եվրոպական միության կողմից աջակցվող և GOPA-PACE կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է փորձագիտական քննարկում։

Քննարկման հիմնական նպատակն էր գնահատել ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը և վեր հանել ոլորտային օրենսդրության համապատասխանությունը ԵՄ դիրեկտիվներին։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ոլորտի մշտադիտարկման արդյունքները, իրականացվել է օրենսդրական և ինստիտուցիոնալ բացերի վերլուծություն, ինչպես նաև ձևակերպվել են նպատակային առաջարկություններ՝ ի հայտ եկած խնդիրների շուրջ։

Քննարկման ավարտին անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրի կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերակատարությանը։