Քաղաքացիական հասարակության փորձագետների կողմից ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանն ուղղված հայտերի ընդունման հրավեր 2026
Օր և ժամ
GOPA PACE-ը հայտարարում է քաղաքացիական հասարակության անհատ փորձագետների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման առաջընթացը մշտադիտարկելու հայտերի ընդունում, մասնավորապես.
• դիտարկելու ՀԸԳՀ-ի շրջանակներում իրականացվող կոնկրետ ոլորտներում փոփոխությունների ազդեցությունը և արդյունավետությունը,
• բացահայտելու այն հնարավորությունները, որոնք ՀԸԳՀ-ն ընձեռում է իր շրջանակներում որոշակի ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար,
• կարծիքներ և խորհրդատվություն տրամադրելու ՀԸԳՀ-ի իրականացմանն առնչվող կոնկրետ հարցերի վերաբերյալ:
Ոլորտները ներառում են.
-
Միգրացիա և սահմանային անվտանգություն
-
Տրանսպորտ, միակցվածություն և տեղական ենթակառուցվածքների զարգացում
-
Թվային անվտանգություն և տվյալների պաշտպանություն
-
Կլիմայի փոփոխություն
-
Էներգետիկա
Քաղաքացիական հասարակության ընտրված փորձագետը ծառայություններ կտրամադրի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ-ի իրականացմանը, մշտադիտարկմանը և հաղորդակցությանը ENI/2023/442-873» տեխնիկական աջակցության ծրագրին մինչև 4 ամիս ժամկետով՝ 2026 թ․ հուլիսից մինչև հոկտեմբերը ներառյալ։
Հայտարարության հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացված են ստորև։
Հետաքրքրված փորձագետները պետք է ներկայացնեն իրենց ինքնակենսագրությունը (CV)՝ ստորև ներկայացված ձևաչափով, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ստորագրված փաստաթուղթը (Privacy data statement) և ուղարկեն [email protected] էլ․ փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով․ 2026/Non-key EXPERT-MONITORING։ Այլ էլ. փոստին ուղարկված դիմումները չեն դիտարկվելու:
Մշտադիտարկման իրականացման մեթոդաբանական հարցերը լրացուցիչ կքննարկվեն միայն ընտրված փորձագետների հետ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ․ հունիսի 15-ն է, մինչև ժ․ 23։59 (Կենտրոնական եվրոպական ժամանակով)։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք գրել [email protected] և/կամ [email protected] էլ. փոստի հասցեներին։