Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը

Քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացում․ քննարկում Աշտարակում և Արտաշատում

Քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացում․ քննարկում  Աշտարակում և Արտաշատում

Օր և ժամ

Եվրոպական միության կողմից աջակցվող և GOPA-PACE կազմակերպության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում 2025 թ հոկտեմբերի 22-ին և 23-ին Արարատի և Արագածոտնի հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների և հետաքրքրված այլ անձնաց համար անցկացվել է քննարկում։

Միջոցառմանը մասնակցել են մարզային հասարակական և տեղական կառավարման մարմինների մոտ 40 ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով խորացնել իրենց գիտելիքները ՀԸԳՀ-ի իրականացման, դրա մշտադիտարկման, գնահատման և հանրային հաղորդակցության մեխանիզմների ակտիվ օգտագործման վերաբերյալ։

Միջոցառման առաջին հատվածում ծրագրի փորձագետ Մուշեղ Եկմալյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նշանակությունն ու հիմնական ուղղությունները, ներառյալ՝ դրա ճանապարհային քարտեզը։  Առանձին ուշադրության է արժանացել www.cepacso.am հարթակը՝ որպես քաղաքացիական հասարակության համար ստեղծված ռեսուրս՝ ՀԸԳՀ գործընթացների մշտադիտարկման, հետազոտման, գնահատման և դիտարկման համար գործիքների հասանելիությամբ, ինչպես նաև արդեն իսկ եղած զեկույցներին ծանոթանալու հնարավորությամբ։

Այնուհետև Մուշեղ Եկմալյանը և ծրագրի փորձագետ Դավիթ Ամիրյանը կարևորել են ՀԸԳՀ-ի  իրականացման վերահսկման գործընթացում քաղաքացիական հասարակության դերակատարությունը՝ մասնակիցների հետ քննարկելով կոնկրետ խնդիրներ, որոնք բնորոշ են Արարատի և Արագածոտնի մարզերին և կարող են դառնալ տեղական հասարակական կառույցների համար անդրադարձի թեմա՝ անմիջապես ՀԸԳՀ-ի և դրա ճանապարհային քարտեզի տեսանկյունից։ Քննարկումը կառուցվել է արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների ու մշակված մշտադիտարկման մեթոդաբանության մոտեցումները ներկաներին ներկայացնելով։

Միջոցառման երկրորդ հատվածում՝ Դավիթ Ամիրյանի մոդերատորությամբ և իրական օրինակներ ներկայացնելով, կիրառական մակարդակում քննարկվել են մշտադիտարկման և գնահատման արդյունքների հիման վրա ապացուցահեն քաղաքականության փաստաթղթերի մշակման փորձն ու պահանջվող հիմնական հմտությունները։ Մասնակիցների կողմից, որպես կիրառական աշխատանք, ներկայացվել են նաև տեղական խնդիրներին բնորոշ հնարավոր օրինակներ։

Հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը, ինտերակտիվ և մասնակցային քննարկման միջոցով, առօրյայից վերցված օրինակներն օգտագործելով, խմբի հետ քննարկել է քաղաքացիական հասարակության հաղորդակցման գործիքներն ու մարտահրավերները։ Հայկ Աբրահամյանի ուղղորդմամբ՝ ներկաները միասին վերլուծել են ՀԸԳՀ-ի վերաբերյալ հաղորդակցման հնարավոր արշավների առանձնահատկություններն Արարատի և Արագածոտնի մարզերում։

Փորձագետներն ու մասնակիցները, հիմք ընդունելով Արարատի և Արագածոտնի մարզերին բնորոշ խնդիրները, ինչպիսիք են՝ գյուղատնտեսության ոլորտում նոր հնարավորությունների կիրառումը, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, ստորգետնյա ջրերի օգտագործման կառավարումը, հողերի աղակալման խնդիրը, որակյալ կրթության հասանելիությունը, մարզային տրանսպորտի կառավարումը, հաշմանդություն ունեցող մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, կիրառական մակարդակում քննարկել են համաձայնագրի դրույթների տեղայնացման կարևորությանը, ինչպես նաև դրանց շուրջ հաղորդակցման և լուծումների ջատագովության իրատեսական գործողություններ։

Քննարկումները գործնական և կիրառական հարթակ են հանդիսացել մասնակիցների համար՝ շնորհիվ ինտերակտիվ մոտեցման և մտագրոհների, որոնցով ամրապնդվել և զարգացվել է ներկաների կարողությունը և հմտությունները իրենց կազմակերպությունների միջոցով հետագայում մշտադիտարկման և զեկույցներ պատրաստելու համար։