Առցանց տեղեկատվական հանդիպում․ ՀԸԳՀ-ի մշտադիտարկման փորձագետների մրցույթ
Օր և ժամ
GOPA PACE-ը հայտարարել է քաղաքացիական հասարակության անհատ փորձագետների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման առաջընթացի մշտադիտարկման հայտերի ընդունում։ Մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է այստեղ։
Հաշվի առնելով մրցույթի վերաբերյալ ստացված բազմաթիվ հարցերը՝ որոշվել է կազմակերպել առցանց տեղեկատվական հանդիպում, որը կկայանա հունիսի 11-ին, ժամը 18:30-ին։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք մասնակցության ցանկության մասին նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հետադարձ կապով կտրամադրվեն հանդիպման հարթակի վերաբերյալ տեղեկությունները և մասնակցության հղումը։
Գրանցման վերջնաժամկետը հունիսի 11-ն է, ժամը 16:00-ն։