Քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացում․ քննարկում Գավառում
Օր և ժամ
Եվրոպական միության կողմից աջակցվող և GOPA PACE կազմակերպության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում 2026 թ․ մարտի 31-ին «Ռեստարտ Գավառ» ՀԿ-ի գրասենյակում Գեղարքունիքի հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների և հետաքրքրված այլ անձանց համար անցկացվել է քննարկում՝ նվիրված Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված և իրականացվող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Միջոցառմանը մասնակցել են մարզային հասարակական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի ավելի քան 25 ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով խորացնել իրենց գիտելիքները ՀԸԳՀ-ի իրականացման, դրա մշտադիտարկման, գնահատման և հանրային հաղորդակցության մեխանիզմների ակտիվ օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել հնարավոր ուղիներ՝ ՀԸԳՀ-ն իրենց մարզերում անմիջականորեն կյանքի կոչելու վերաբերյալ։
Միջոցառման առաջին հատվածում ծրագրի փորձագետ Դավիթ Ամիրյանը ներկայացրել է համաձայնագրի նշանակությունն ու հիմնական ուղղությունները, ներառյալ՝ դրա ճանապարհային քարտեզը։ Առանձին ուշադրության է արժանացել www.cepacso.am հարթակը՝ որպես քաղաքացիական հասարակության համար ստեղծված ռեսուրս՝ ՀԸԳՀ գործընթացների մշտադիտարկման, հետազոտման, գնահատման և դիտարկման համար գործիքների հասանելիությամբ, ինչպես նաև արդեն իսկ եղած զեկույցներին ծանոթանալու հնարավորությամբ։
Դավիթ Ամիրյանը կարևորել է ՀԸԳՀ-ի իրականացման վերահսկման գործընթացում քաղաքացիական հասարակության դերակատարությունը՝ մասնակիցների հետ միասին քննարկելով կոնկրետ խնդիրներ, որոնք բնորոշ են Գեղարքունիքի մարզին և կարող են դառնալ տեղական հասարակական կառույցների համար անդրադարձի թեմա՝ անմիջապես ՀԸԳՀ-ի և դրա ճանապարհային քարտեզի տեսանկյունից։
Քննարկումը կառուցվել է արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների ու մշակված մշտադիտարկման մեթոդաբանության մոտեցումները ներկաներին ներկայացնելով՝ նաև հաշվի առնելով նախկին քննարկումների արդյունքում հնչեցրած առաջարկներն ու կարծիքները։
Դավիթ Ամիրյանի համակարգմամբ՝ միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվել են իրական օրինակներ, կիրառական մակարդակում քննարկվել մշտադիտարկման և գնահատման արդյունքների հիման վրա ապացուցահեն քաղաքականության փաստաթղթերի մշակման փորձն ու պահանջվող հիմնական հմտությունները։ Որպես կիրառական աշխատանք՝ մասնակիցները ներկայացրել են նաև տեղական խնդիրներին բնորոշ օրինակներ։
Հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը, ինտերակտիվ և մասնակցային քննարկման միջոցով, առօրյայից վերցված օրինակներն օգտագործելով, խմբի հետ միասին քննարկել է քաղաքացիական հասարակության հաղորդակցման գործիքներն ու մարտահրավերները։ Հայկ Աբրահամյանի ուղղորդմամբ՝ ներկաները միասին վերլուծել են ՀԸԳՀ-ի վերաբերյալ հաղորդակցման հնարավոր արշավների առանձնահատկությունները Գեղարքունիքի մարզում։
Փորձագետներն ու մասնակիցները, հավաքագրելով Գեղարքունիքի մարզին բնորոշ խնդիրները, քննարկել են դրանք ՀԸԳՀ-ի համատեքստում։ Այդ խնդիրների շարքում էին․ նման դասընթացների հաճախակի կազմակերպելը և դրանք դարձնելը ինստիտուցիոնալ՝ տեղական կառույցների կարողությունների հզորացման տեսանկյունից, երիտասարդության հետ կապված խնդիրները տարածաշրջանում։ Չնայած Գավառում կա համալսարան՝ այնուամենայնիվ, երիտասարդների համար անհրաժեշտ են տարբեր նախագծեր, ուստի նրանք կներգրավվեն համայնքի զարգացման և ոչ ֆորմալ կրթության վրա կենտրոնացած տարբեր գործողություններում, ներառյալ՝ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներին մասնակցությունը, մարդու իրավունքները և կանանց հարցերը, բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ Սևանա լճի իրավիճակը, կրթությունը դպրոցում, ուսուցիչների վերաբերմունքը, ծնողների ներգրավվածությունը և իրենց երեխաների աջակցությունը։ Կարևորվել է կարդալու խնդիրը. երեխաները բավարար չափով չեն ընթերում։ Քննարկվել է նաև, թե ինչպես համաձայնագրի հետ կապված հարցերը հասցնել տեղական ինքնակառավարման մարմինների իրականացման մակարդակին։